A
A
Ավտոբուսը բախվել է կրպակին
Այսօր առավոտյան Աբովյանի պուրակի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Երթուղային ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել Հայմամուլի կրպակին:
Զոհեր չկան, վնասվածքների մասին տեղեկություն դեռեւս չկա: Այս մասին մեզ հայտնել է մեր ընթերցողներից մեկը՝ Կարեն Մկրտչյանը, եւ տրամադրել լուսանկարներ։