Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի՞նչ են պահանջել ՀՀ իշխանություններից (տեսանյութ)

Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հարցազրույց էր տվել կայքերից մեկին՝ անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը: Տեր-Պետրոսյանը վստահեցնում է՝ այն կապված է Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման դրվելու հետ, այն է՝ մաքսակետեր պետք է տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանությունները գործընթացը ձգձգում են լուծման բանալի գտնելու համար: Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը համամիտ է, որ մեր իշխանությունները լուծումներ են փնտրում, սակայն բոլորովին այլ վայրում: Իսկ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում զարմանք հայտնեց, թե որտեղի՞ց Լևոն Տեր Պետրոսյանին նման տեղեկատվություն, թե ԵՏՄ հիմնադիր անդամները պայման են դրել Հայաստանի առջև։