Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդեն զարմանալի չէ, որ իշխանության ներկայացուցիչն անտեղյակ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
70d56ec5cbd4f596970c308b844123cc

«Մենք ամենաակտիվ քաղաքական ուժերից ենք եւ ունենք բազմաթիվ աղբյուրներ, որտեղից ստանում ենք տարաբնույթ ինֆորմացիա»,- այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա կանխատեսել էր, թե ՀՀ-ն չի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը։ «Մենք ունենք տեղեկություններ, որ փաստաթղթային անհամաձայնություն չկա, հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչն է խնդիրը, ո՞րն է խոչընդոտը։ Վերջին հրապարակային տեղեկությունը տվեց Նազարբաեւը՝ խոսելով Ղարաբաղի գործոնի մասին։ Ամեն ինչ հասկանալի է»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է նրան, որ որոշ հանրապետականներ զարմացել են այդ հայտարարությունից հետո ու նշել, որ իրենք նման տեղեկություն չունեն, Վլադիմիր Կարապետյանը դա զարմանալի չի համարում. «Զարմանալի չէ, որ իշխանության ներկայացուցիչը տեղեկություն չունի, վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը երբեք իր կուսակիցների հետ չի քննարկում այդ հարցը»։