Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն գիշեր մերկ աղջիկներ են տեսնում (տեսանյութ)

Հասարակություն
t7BAod94IcA

Մոտ 25 տարի հանրակացարանային անմարդկային պայմաններում ապրում է 30 փախստական. նրանք փախել են Սումգայիթից։ Հայաստան գալու օրվանից նրանք հաստատվել են Մովսես Խորենացի 213 հասցեում, որը մինչ հանրակացարանի վերածվելը ուսումնարան էր։ Նախկին ուսումնարանի շենքը ապրելու համար պիտանի չէ՝ ասում են բնակիչները, 6-8 քառակուսի մետրանոց բնակարանները նրանց համար ծառայում են իբրեւ սանհանգույց, քանի որ ընդհանուր սանհանգույցում առավոտյան հերթ է գոյանում։ Իսկ ձմռանը սանհանգույց մտնելն ուղղակի անհնար է լինում՝ ամեն ինչ սառում է։ Բնակիչները միջանցքներն են օգտագործում որպես խոհանոց, բայց դա էլ փրկություն չէ։ Թափառական կատուները հանգիստ չեն տալիս։ Ամբողջությամբ բաց էլեկտրալարեր են, ամեն պահի կարող են հրդեհի պատճառ դառնալ։ Իսկ շենքի միակ պատշգամբի մասին նրանք անգամ վախենում են խոսել։ Այն արդեն համարյա փլված է։ Շենքի հակասանիտարական պայմաններն իրենց հերթին, բայց շենքից դուրս էլ խնդիրները չեն ավարտվում։ Բակը ընդհանրապես չկա, երեխաները խաղալու տեղ չունեն։ Շտապ օգնության մեքենան էլ չի կարող այստեղ մտնել։ Շենքից ընդամենը 4 մետր հեռավորության վրա հյուրանոց է, սեփականատերերը ամբողջ տարածքը տնօրինել են, իսկ հյուրանոցի մշտական հաճախորդներին այս բնակիչները մեծից փոքր արդեն անգիր գիտեն։ «Գիշերները ինչ ձայներ ասես լսում ենք։ Մերկ աղջիկներ են դրսում կանգնում, ծխում են, գոռում, հայհոյում»,- ասում է բնակիչներից մեկը։ Հյուրանոցի սեփականատերը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց վստահեցրեց, թե ինքն էլ է շահագրգռված, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծվի։ Անգամ պատրաստ է մասնակի ֆինանսական օգնություն տրամադրել, երբ պետականորեն սկսվի նման գործընթաց։ Իսկ միգրացիոն պետական ծառայություն բնակիչներն էլ չեն դիմում. արդեն քանի տարի է լսում են նույնը՝ պետբյուջեից հատկացում չկա։ Տեսանյութը՝ ստորեւ