Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան մասնատել ու տիրել երկրին» (տեսանյութ)

Քաղաքականություն
006f17aec5e9bd413962befa733097cc

Հաղթանակած ժողովրդին նման կերպ ապրելը վայել չէր: Մեջբերելով սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը` իշխանությունների վարած քաղաքականության մասին, ցավով արձանագրում է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` այսօր բացակայում է հույսն ու հավատը, եւ մարդիկ, որոնք հիմք են դրել հայոց բանակի ստեղծմանը` սպարապետի գլխավորությամբ, այսօր հացի հարց չեն կարողանում լուծել: «Արդեն պահը օրհասական է: Ինչ սխալ, սայթաքում, որ եղել է, եկել է Ռոբերտ Քոչարյանից, ու շարունակում է Սերժ Սարգսյանը եւ այս տարիների ընթացքում նրանք երբեք չեն ձգտել համախմբել հայ ժողովրդին. տարբեր տեսակի խմբավորումներ սարքելով` կարողացան մասնատել ու տիրել երկրին»,- կարծում է Սասուն Միքայելյանը: Նրա համոզմամբ` Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները պատերազմի վերսկսման մասին երկու տարբերակով կարելի է հասկանալ` սխալ վարած ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, որպեսզի վախի մթնոլորտ տարածվի երկրի ներսում, որ փոխզիջման գնալու կամ ինչ-որ տարածքներ հանձնելու համար հայ ժողովուրդը գլուխ չբարձրացնի. «Ես ամբողջ կյանքս պատերազմից հետո գոռում-գոչում եմ, որ շատ հնարավոր է պատերազմ սկսվի: Այսօրվա ներքաղաքական վիճակը, թե վարած արտաքին քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի բերի: Մինչդեռ, մեր տարածաշրջանն ու աշխարհագրական դիրքը հաշվի առնելով` միշտ պետք է պատրաստ լինեինք պատերազմի»: