Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչքա՞ն կարելի է ստել. Բնապահպանը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Սևանի էկոհամակարգն արդեն իսկ խախտված է. պնդում է բնապահպան Ինգա Զառաֆյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրին՝ նշելով, որ դրանք ծառայել են մի քանի անձանց նեղ շահերին. «Փորձագետները դեմ են Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելուն։ Արդեն մենք ունենք բացասական բալանս, Սևանի մակարդակն իջել է 9-10 սմ-ով։ Այս ամենը ահավոր վտանգ կբերի, քանի որ Սևանի մոտ 60 տոկոս ջուրը պիտանի չէ Իշխան ձկնատեսակի համար»,- նշեց տիկին Զառաֆյանը։ Հիշեցնենք՝ ապրիլ ամսին նախկին կառավարությունը հանդես էր եկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 2019 թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր: Այս փոփոխություններն ընդունվեցին ԱԺ-ում՝ Հանրապետական խմբակցության քվեարկության արդյունքում։