Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կարևոր լուրեր Հասարակություն
weather

Հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հանրապետությունում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 19-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.90C (1982 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.00C (1997 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.60C