Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք վարկած՝ ինչու ձերբակալվեց Լեւոն Հայրապետյանը. Առավոտ

Քաղաքականություն
Levon-Hayrapetyan2

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե հնարավո՞ր է քաղաքական դրդապատճառներ լինեն Մոսկվայում արցախահայ գործարարի ձերբակալման գործում: «Լևոն Հայրապետյանի տրամաչափի մարդկանց ձերբակալությունների գործում անպայման քաղաքական ենթատեքստեր կան. այդ ինչպե՞ս է, որ հիմա նոր պարզեցին, թե հանրաճանաչ արցախահայ գործարարը կապ ունի կինգիսեպյան կազմակերպված հանցավոր խմբավորման հետ, որի անունը կապված է բազմաթիվ մարդասպանությունների հետ: Հիմա ուզում են ասել, թե մարդասպանության հետ կապ չունի, այնտեղ ինչ-որ ռեյդերային հարձակման գործ կա, համաձայն որի «Բաշկիրնեվթ» կոչվող ձեռնարկության սեփականաշնորհման մեջ տեղի են ունեցել մեքենայություններ: Խնդիրը սա չէ, Լևոն Հայրապետյանի տիպի մարդիկ այսպիսի բաների համար չեն ձերբակալվում ոչ Ռուսաստանում, ոչ էլ որևիցե տեղ, իսկ եթե ձերբակալվում են, ապա գրավի դիմաց ազատվում են մինչև դատարանի վճիռը: Լևոն Հայրապետյանի պարագայում Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ նրան փակեն: Ես ունեմ իմ սեփական վարկածները, թե ինչո՞ւ են նրան ձերբակալել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ