Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 կողմից շրջափակված գյուղը կտրված է արտաքին աշխարհից։ (տեսանյութ)

Մարզեր
ot1

Բնակիչների թիվը Վրաստանի սահմանին գտնվող Ջիլիզա գյուղում տարեցտարի նվազում է: Այս պահին գյուղը 120 բնակիչ ունի;: Նրանցից շատերը տարեց մարդիկ են: Ջիլիզայում անգամ խանութի կարիք չի զգացվում: Ուազ մակնիշի հնացած մեքենան գյուղի միակ խանութն է հանդիսանում, որը գրեթե միշտ կողպված է. քանի որ հաճախորդ չունի: Գյուղացիները գերադասում են անհրաժեշտ ապրանքները քաղաքից ձեռք բերել: Կիրակի օրերին, երբ գյուղի միակ ավտոբուսը շարժվում է դեպի Վանաձոր՝ երկուշաբթի հետ գալու համար, ավտոբուսի վարորդը ոչ այնքան ուղևորներ է իր հետ տանում, որքան իր համագյուղացիների պատվերներն է բերում; Ջիլիզայի խնդիրների գերակշիռ մասը կապված են. փակ սահմանի հետ; 4 կողմից շրջափակված գյուղը կտրված է արտաքին աշխարհից։ Մանրամասները «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում