Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 հայ երիտասարդ Կոմիտաս կերգի Գերմանիայում

Մշակույթ
Xazer-Anushik

Վագների անվան միջազգային փառատոնին այս տարի Կոմիտաս կհնչի : «Խազեր» երգչախումբն օգոստոսի 2-ին պատրաստվում է մեկնել Գերմանիա:Դեռ երկու տարի առաջ 26 -ամյա Անին գտավ ու իրար գլխի հավաքեց երաժշտասեր ու տաղանդավոր մարդկանց: Այսօր երգչախումբն արդեն պատրաստվում է Հայաստանը ներկայացնել միջազգային բեմում: «Երգչախմբում երգում է տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր 20 երիտասարդ՝ բնապահպաններ երաժիշտներ, ազգագրագետներ, բայց բոլորին էլ միավորել է ազգային երաժշտությունը տարածելու ու զարգացնելու գաղափարը»,-պատմում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։ Երգչախմբի անվանումն էլ պատահական չէ ընտրված՝ երիտասարդներին ոգեշնչել է Կոմիտասը. «Խազերը հին հայկական նոտագրությունն է, որը հետագայում՝ 19-րդ դարում, վերականգնվել է մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Մեր երգացանկի հիմնական մասը հենց կազմում են Կոմիտասի ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային երգերը»,-նշեց Անին։ Երիտասարդները խոստովանում են, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում փառատոնին և նախքան մեկնելը հանդես կգան հայ հանդիսատեսի առաջ. «Հուլիսի 19-ին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի կունենա մեր մենահամերգը։ Սա քննություն է մեր հայրենակիցներին նախքան մեկնելը։ Բոլորին հրավիրում ենք ու սիրով սպասում»,-անկեղծացան երիտասարդները։