Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկյանի գործով հետազոտվեց «Դուդուկ» ֆայլը. Փաստինֆո

Քաղաքականություն
xachikyan

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում դատարանը հետազոտեց ամբաստանյալ Վահագն Խաչատրյանին պատկանող դյուրակիր համակարգիչը, որում առկա էր «Դուդուկ» ֆայլը: Համակարգիչն առգրավվել է ամբատանյալի տանից, իսկ «Դուդուկ» ֆայլում, ըստ նախաքննության, ներառված են կեսաթոշակառուների տվյալները՝ անուն-ազգանունները, անձնագրերի տվյալները, գումարի չափեր ու թվեր: Իսկ մինչ այդ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանն առարկեց իր համակարգչի զննությանը՝ նշելով, որ եթե այն իրեղեն ապացույց չի ճանաչվել, ապա ինչու՞ են զննում։ Ամբաստանյալը չցանկացավ հայտնել իր համակարգչի գաղտնաբառը, սակայն մեղադրող կողմը դատարանին տրամադրեց համակարգչի գաղտնաբառը, իսկ արդեն համակարգիչը բացելուց հետո այնտեղ հայտնաբերվեց «Դուդուկ» անվամբ երկու ֆայլ: Ավելին՝ այստեղ