Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանը զբաղված է այլ հարցերով (տեսանյութ)

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հետաձգվում է, քանի որ Ռուսաստանն զբաղված է այլ հարցերով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում ԵՏՄ անդամ երկրների համար, և Ռուսաստանին դա պետք է իր քաղաքական ամբիցիաները ամրապնդելու համար: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ «ժառանգություն» կուսակցության պատգամավորը նշեց, որ կան ուժեր, որոնք մեզ դրդում են պատերազմի. «Մենք պետք է մեր արտաքին դիվանագիտությունն այնպես վարենք, որ այդ ուժերը հաջողության չհասնեն»։