Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Քննիչն ու 6-րդ վարչության աշխատակիցը ճնշում են տուժողին» (տեսանյութ)

Կաշառք վերցնելու մեղադրանքով 8 ամսից ավելի կալանքի տակ գտնվող Սահակ Հարությունյանի հարազատներն այսօր ակցիա իրականացրին գլխավոր դատախազության դիմաց։ Սահակ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի մարզի բաժնի ղեկավարն է եղել։ 2013թ. հոկտեմբեր ամսին ՀՔԾ կողմից հարուցվել է քրեական գործ կաշառք ստանալու և պահանջելու մեղադրանքով, որի համար հիմք է հանդիսացել 900.000 դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանը համաներում կիրառելու համար իրենից գումար է պահանջել։ Նույն օրը Ալեքսանդր Խաչատրյանն իր աշխատասենյակում Բաբկեն Բուդաղյանից 400.000 դրամ գումար վերցնելու պահին բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ձերբակալվել։