Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Նորքի 2 տասնյակից ավելի գործարաններից գրեթե ոչինչ չի մնացել (տեսանյութ)

Հասարակություն
3Hc8jqpOV2w

Շուրջ երկու տասնյակից ավելի գործարան խորհրդային տարիներին միայն Նոր Նորքի 5-րդ զանգվածում էր աշխատում։ Արտադրվում էր կոշիկ, էլեկտրական սարքեր, ռազմական տեխնիկա և այլն։ Այսօր դրանք միայն պահպանվել են ավագ սերնդի հուշերում։ «Գալանտերիան չկա, կոշիկը չկա, բազալտը... ոչ մի բան չի մնացել...էսի կրազների պարկն ա, էսի նեյրոն ա եղել, էսի աստրոն գործարանը, էսի մասիվը, սաղ վայեննի։ Քարից հետ տարել են, երկաթից հետ տարել են, ի՞նչ պիտի մնա»,- հիշում են բնակիչները։ Նոր Նորքի 5-րդ զանգվածի գործարաններից մնացել են միայն շենքերը, աշխատում են հատ ու կենտ արտադրամասեր։ Այսօր ամենաշատ լքված տարածքները հենց Նոր Նորքի 5-րդ զանգվածում են։ Այստեղ միայն խանութների թիվն է ավելանում, որի համար տեղի բնակիչները մեղադրում են միայն նախկին և ներկա կառավարություններին։ Դիտեք նաեւ տեսանյութը