Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները (տեսանյութ)

Տնտեսություն
media1

Սա ուղղակի թալան է և վերջ։ ՀԱԿ  վարչության անդամ Վահագն խաչատրյանը այլ գնահատական չունի  Էլեկրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման վերաբերյալ։ «Մեդիա կենտրոն»-ում ընթանում է «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկում, որը կազմակերպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: «Գործարար շրջանակներից որևէ արձագանք չեղավ սակագների թանկացման ժամանակ, և իշխանությունները մտածում են, որ կարող են շարունակել բարձրացնել սակագները։ Մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները: Կա խանգարող հանգամանք, օրինակ` ռուսական կապիտալը, որի մասին մենք չենք բարձրաձայնում»,- հայտարարեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։ «Հայաստանի էներգետիկ դաշտում գործում է ռուսական մոդելը, և ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ շուկան ազատ չէ»,- նկատում է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը պահանջում է, որ բացատրեն, թե ինչու ապաշնորհ կառավարության պատճառով սոցիալական բեռը պետք է ընկնի սպառողի վրա: «Մարդկանց ձեռքի փողի 10 տոկոսով նվազելը կհանգեցնի գնողունակության անկման»,- կանխատեսում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ավելին՝ քիչ ուշ