Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի վճիռը չհրապարակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
վօլօդ

Պահեսատազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ընթացքում թեեւ պետք է այսօր հրապարակվեր գործով վճիռը, սակայն Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանն իր քարտուղարի միջոցով տեղեկացրել էր, որ  հիվանդ է , եւ վատառողջության պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը կարծում է, որ այսկերպ իշխանությունները ժամանակ են շահում։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ շատ հնարավոր է՝ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի եւ 5 տարուց ավելի պատիժ սահմանի նրա նկատմամբ, և միայն վերաքննիչ դատարանն ինչ-որ կերպ պատիժը մեղմացնի։ Դատական նիստին մասնակցում էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։