Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան Սիթին» փակվո՞ւմ է

Կարևոր լուրեր Հասարակություն
Samvel-Aleqsanyan

«Սպառեք «Երեւան Սիթի»-ի բոնուս քարտի վրա կուտակած ձեր միավորները»,- այս հեռախոսազանգը ստանում են բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանք այդ մասին ահազանգել են նաեւ «Ա1+»-ին՝ հնարավոր համարելով նաեւ սուպերմարկետների փակումը։ «Սուպերմարկետների ցանցի հաճախորդների այն խուճապը, թե սուպերմարկետը փակվում է, եւ անհապաղ քարտերի վրա հավաքված բոնուս-միավորները պետք է ծախսել՝ անհիմն է. այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Քարտային բաժնի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ «Երեւան Սիթի»-ում բոնուս քարտերը գործում են անժամկետ, ով ինչքան ցանկանում է, կարող է կուտակել։ «Մենք եւս սպառողներից զանգ ենք ստացել, բայց երբ խնդրեցինք ասել, թե որ հեռախոսահամարից են զանգել իրենց, չասացին»,- մեկնաբանեց Դավիթ Մարտիրոսյանը։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Երեւան Սիթին» որոշ մատակարարներից ապրանքներ այլեւս չի ընդունում։