Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանն ընդունել է բարերարներին

Քաղաքականություն
agn1

Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ Հակոբ և Վերոնիկա Կոյումջյաններին: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին հանձնեց ՀՀ Նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց` ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: