Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունվեց. 1000 դրամով նպաստն ավելացվեց (տեսանյութ)

Տնտեսություն
dd94049e58b6a5ed98c08a8957d34a4b

Կառավարությունն այսօր որոշեց 1000 դրամով բարձրացնել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ օգոստոսի մեկից թանկանալու է էլեկտրաէներգիան, այդ իսկ պատճառով որոշել են բարձրացնել 105 հազար ընտանիքներին տրվող նպաստները։ Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի առաջարկի իրականացումն է՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: