Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ կարելի է մատչելի հանգիստ կազմակերպել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bb8e7d69e0d669a8f45d5082e3639215

Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացել է. Այս մասին են վկայում էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալները: 2013 թվականին 13,5 տոկոսով ավելացել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը՝ հատելով 1մլն-ի սահմանը։ Չնայած մեր համեստ պայմաններին այս ցուցանիշով մենք գրեթե մոտենում ենք Լիտվային եւ Լատվիային, որոնք ավելի հարուստ են ու ամենակարեւորը՝ ծովափնյա հանգստավայրեր ունեն։ Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաեւ ներքին զբոսաշրջության ոլորտում։ 2013-ին Հայաստանում հանգստացող մեր քաղաքացիների թիվը ավելացել է 30,1 տոկոսով՝ հասնելով մոտ 669 հազարի։ Նման ցուցանիշների համար ջանք չի խնայվել՝ վստահեցնում է զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Մեխակ Ապրեսյանը համամիտ չէ, թե Հայաստանը զբոսաշրջության համար թանկ երկիր է։ Նա համեմատում է Ծաղկաձորն ու Վրաստանի համանման Բակուրիանի հանգստավայրը։ Չնայած պարոն Ապրեսյանի համեմատություններին, մեր քաղաքացիների մեծ մասը գերադասում է հանգիստը կազմակերպել Հայաստանից դուրս՝ ավելի մատչելի լինելու պատճառով։ Զբոսաշրջային գործակալություններում, որտեղ հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, հունիս ամսվա տվյալներն ամփոփելով՝ արձանագրեցին՝ Հայաստանից դուրս գնացողների թիվը կրկին ավելացել է։ Այս տարի չափազանց ցածր գներով՝ մոտավորապես 100 հազար դրամով հանգստյան փաթեթներ կան դեպի Եգիպտոս եւ Թուրքիա։     Ստորեւ՝ տեսանյութը