Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի սակագինը չի՞ բարձրանա (տեսանյութ)

Հասարակություն
transport2

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այս պահին աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց հանձնաժողովի ներկայացուցիչ, Երեւան քաղաքի ավագանու հանրապետական անդամ Նաիրա Նահապետյանը։ Նա նաև հաղորդեց, որ տրանսպորտի սակագնի փոփոխություն ներկայումս հնարավոր չէ իրականացնել։ Քաղաքապետարանը միայն աշխատում է տրանսպորտի վիճակի վրա. «3500 գազելներից մնացել է 1000 հատ։ Ներկրվել են հարմարավետ ավտոբուսներ»,- ասաց տիկին Նահապետյանը։