Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը կայացվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hanrayin-car

Քիչ առաջ ՀԿԾՀ-ից դուրս եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ու բողոքի ակցիա անցկացնողներին, այսպես ասած, «աչքալուսանք արեց»` ասելով, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով թանկանալու է. «Ոչ թե 5 հոգի, այլ 5 կոճակներ քվեարկեցին էլեկտրաէներգիայի թանկացմանը կողմ»։ Նրա խոսքով` հանձնաժողովի ներկայացուցիչները ոչ մի առարկություն դրա դեմ չներկայացրին: Պարոն Մանուկյանն ընդգծեց, որ նիստին ներկա քառյակի ներկայացուցիչները կառուցողական առաջարկ են ներկայացրել` ժամանակ տալ` ուսումնասիրելու փաստերը, սակայն մերժվել է: Նա նաեւ նշեց, որ իրենք շուտով կորոշեն իրենց հետագա անելիքները։ Ցուցարարները պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հանդիպում։ el.voroshum