Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարյան 22-ում մեկնարկել է ակցիան. ժողովուրդը պահանջում է բացել ճանապարհը

Կարևոր լուրեր Հասարակություն
10501301_658569380890792_1103966564_n

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ Սարյան 22 հասցեում, մեկնարկել է «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության ակցիան։ Ներսում մեկնարկում է այս թեմայով քննարկումը, որին քաղակտիվիստներից որեւէ մեկին հնարավորություն չեն տվել մասնակցել։ Այստեղ՝ Սարյան 22 հասցեում, ակցիայի մասնակիցները պահանջում են հանձնաժողովից՝ խելամիտ որոշոմ կայացնել ու ձեռնպահ մնալ էլեկտրաէներգիայի թանկացումից, ինչը էլ ավելի կխորացնի աղքատությունն ու հանրության շրջանում հիասթափության ալիքը։ Ցուցարարների թիվը 100-ից ավելի է, այստեղ են նաեւ ոստիկաններ, որոնց թիվը գրեթե նույնն է։ Նրանք փակել են դեպի հանձնաժողով տանող ճանապարհը՝ խոչընդոտելով ոչ միայն ցուցարարների, այլեւ հետիոտնի անցուդարձը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը գործում է օրենքին համապատասխան, եւ որեւէ անօրինական գործողություն չի արվում. «Անհոգ եղեք, եթե բնակիչներն ուզենան անցնել, մենք թույլ կտանք»։ Ակտիվիստներից Հայկ Ավետիսյանը բարձրախոսով կոչ արեց ոստիկաններին՝ բացել ճանապարհը, քանի որ խախտում են հասարակական կարգը։ Օսիպյանը ցանկանում էր դիմել մասնակիցներին բարձրախոսով, սակայն վերջիններս չթողեցին՝ «ամոթ-ամոթ» վանկարկումներով։ Այս պահին պահանջում են բացել ճանապարհը, սակայն ոստիկանությունը չի կատարում այդ պահանջը։   10481791_658569317557465_877701129_n 10485154_658569347557462_221171281_n 10489199_658569300890800_101599511_n 10501304_658569360890794_2073545100_n 10518956_658569400890790_2017310988_n