Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրը Հայկ Կյուրեղյանին ոչ տեսել է եւ ոչ էլ խոսել հետը

Հասարակություն
shant-krakox1

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հունիսի 12-ին կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ուրախ է, որ ՀՔԾ-ում ոստիկանների դեմ գործ է հարուցվել։ «Հայաստանում նախադեպ չկա, որ ոստիկանը տույժի ենթարկվի, բայց կարծում եմ, որ ճիշտ է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արմենակ Կյուրեղյանը։ Ըստ ՀՔԾ-ի ՝ Հայկը  հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կալանավորված է՝ Կենտրոնի դատարանի մոտ հունիսի 12-ին ոստիկանների ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակելու համար։ Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Հոր խոսքերով՝ հունիսի 12-ից հետո ոչ տեսել է տղային եւ ոչ էլ խոսել. «Չեմ հասկանում, թե ինչու»,- հարց է տալիս Արմենակ Կյուրեղյանը։ Ի դեպ, Հայկ Կյուրեղյանի շահերը այսուհետ կպաշտպանի Արա Զաքարյանը՝ հանրային պաշտպան Աննա Ջուվանովայի փոխարեն։