Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԿ-ները պետք է կարողանան ձեռնարկատիրական գործունեություն ծավալել» (տեսանյութ)

Հասարակություն
Gev-nkar

Այսօր տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումը։ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է կարողանան ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Այս նպատակով քննարկումներ են սկսվել արդարադատության նախարարության հետ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, բյուջեն շուրջ 950 հազար եվրո է, տևելու է 18 ամիս և ունի 4 բաղադրիչ. «Մենք սերտորեն աշխատում ենք ինչպես արդարադատության նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ։ Փորձում ենք օրենսդրական դաշտում աջակցել նրանց։ Հույս ունենք, որ այս 18 ամիսների ընթացքում կլինեն շոշափելի ձեռքբերումներ»,- ասաց տիկին Սարիբեկյանը։