Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգում

Հասարակություն
zoo

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00-ն: Այնուհետև ժամը 18:00-ից այգում կմեկնարկի «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» միջոցառումը, որի ընթացքում այգին կհյուրընկալի շուրջ 60 հաշմանդամ երեխաների` նրանց ծնողների, խնամակալների, քույրերի և եղբայրների հետ: Հրավիրվածների համար այգին նախապատրաստել է բացառիկ ծրագիր. փոքրիկները հնարավորություն կունենան շրջելու կենդանաբանական այգում և անմիջականորեն շփվելու կենդանիների հետ: Ծրագրի մաս կազմող «Իրականացնենք երեխայի երազանքը» նախաձեռնությամբ էլ միջոցառման աջակիցների և գործընկերների օգնությամբ կիրականանան հրավիրված երեխաների նախապես հայտնած ցանկություններն ու երազանքները: Օրվա խորհուրդը ոչ միայն սահմանափակ կարողություններով երեխաներին անմոռանալի երեկո պարգևելն է, այլև հավելյալ այն խնդիրների մասին բարձրաձայնելը, որոնց նրանք ստիպված են բախվել առօրյա կյանքում: Նկատենք, որ «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» խորագրով միջոցառումներն աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվում են ամեն տարի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն