Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ակցիաներից մեկին (տեսանյութ)

Քաղաքականություն
gov

Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «ամբոխային երեւույթներին», երբ իշխանության ներկայացուցիչների եւ պատգամավորների վրա մանրադրամներ են նետում։ Նա նկատի ուներ անցյալ շաբաթ տեղի ունեցածը, երբ ԱԺ ետնամուտքի մոտ «Դեմ եմ»-ի անդամները պատգամավորների վրա 10 եւ 20 դրամանոցներ նետեցին՝ պարտադիր կուտակայինի օրենքն անցկացնելուց հետո։ Վարչապետն այս ամենն անվանեց «ծայրահեղ սանձարձակ պահվածք». «Չեմ ուզում, որ խոսքերս սխալ արտահայտվեն, կողմ եմ խաղաղ հավաքների անցկացմանը, բայց ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են ուրիշների իրավունքները»։ Ապա վարչապետը արդարադատության նախարարին եւ ոստիկանապետին հորդորեց իրենց եվրոպացի գործընկերներին հրավիրել եւ նրանց հետ քննարկել այս հարցերը, որպեսզի խնդրին լուծում տրվի. «Չեմ հանդուրժի նման վարքագիծ»՝ մեկ անգամ եւս նշեց վարչապետը։ Այժմ ընթանում է կառավարության նիստը։