Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններն այլևս չեն կարողանում կառավարել երկիրը» (տեսանյութ)

Հասարակություն
dcGdlD2gCU4

Այս պահին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներին են միացել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քանի որ ոստիկանները խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը դժվարանում է գնահատական տալ տեղի ունեցածին։ Նրա խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են փաստերը։ Աֆրիկյանների տան մոտ է նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։ Նա մի փոքր ընդհարում ունեցավ ոստիկանների հետ։ Ոստիկանները պահանջում էին, որպեսզի Ստյոպա Սաֆարյանը կանգնի մայթին,սակայն պատգամավորն ասաց, որ մայթին կկանգնի միայն այն ժամանակ, երբ ոստիկաններն ազատեն ճանապարհը։ Ստյոպա Սաֆարյանը նաև հավելեց, որ իշխանություններն այլևս չեն կարողանում կառավարել երկիրը։