Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում են բարձրակարգ մասնագետներ՝ ցածր աշխատավարձով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
b284d0a473102721bbac56b62844327c

2014թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 64.9 հազար, որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը՝ երիտասարդ տղամարդիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5 %-ով: Այս թվերն այսօր լրագրողներին ներկայացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքերով՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4 %-ը կամ 61.9 հազար: Ցուցանիշը աճել է 3.7 տոկոսով: Միաժամանակ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը: Այսօր Հայաստանի աշխատաշուկայում պահանջարկ կա հիմնականում բժիշկների, մարզերում բուժքույրերի, տնտեսագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների, ճարտարագետների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, որմնադիրների, կարողների, վարորդների, եռակցողների եւ այլն։ «Թափուր աշխատատեղեր ցանկացած տեղ կան, անհրաժեշտություն կա բարձր որակավողում ունեցող մասնագետների, իսկ աշխատանքը առաջարկվում է ցածր աշխատավարձով, դրա համար էլ չեն համաձայնվում»,- նշեց պարոն Մանգասարյանը: 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորվել է 4277 աշխատանք փնտրող, որոնցից 2572-ը՝ կին, 1443-ը՝ տղամարդ: Զբաղվածության պետական գործակալության պետի խոսքով՝ այսօր ակտիվ բնակչության 16.2 տոկոսը գործազուրկ է. տղամարդիկ հիմնականում խուսափում են գրանցվել գործակալությունում: