Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակասական փաստաթղթեր՝ «Աֆրիկյանների» ապամոնտաժման մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
afrikyanner-pastatuxt

Քիչ առաջ Մշակույթի նախարարությունից գրություն եկավ, որ Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները թույլատրված չեն եւ պետք է դադարեցվեն։ Ակտիվիստները փաստաթղթի մի օրինակը հանձնեցին շինարարության ղեկավարին եւ հիմա պահանջում են դադարեցնել աշխատանքները։ afrikyanner past «Հին Երեւան» նախագծի եւ Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, սակայն, առավոտյան ցույց է տվել մեկ այլ փաստաթուղթ, որով Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը թույլատրում է ապամոնտաժումը։ afrikyan past1 Աֆրիկյանների ակումբի պաշտպանները երթով շարժվում են դեպի Մշակույթի նախարարություն։