Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվա ֆավորիտները՝ Իտալիա եւ Ֆրանսիա

Սպորտ
brasil

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր առավել հետաքրքրություն են առաջացրել Իտալիա – Կոստա Ռիկա եւ Ֆրանսիա - Շվեյցարիա հանդիպումները։ Բոլոր չորս թիմերը հաղթանակով են սկսել առաջնությունը, ուստի հաջողության հասնող թիմը միանշանակ կմտնի 1/8 եզրափակիչ փուլ։ Բուքմեյքերներն այս զույգերի ֆավորիտ են համարում Իտալիայի եւ Ֆրանսիայի ընտրանիներին։ Ուշ գիշերը կկայանա Էկվադոր – Հոնդուրաս խաղը։ Ըստ բուքմեյքերների՝ F խմբի ետնապահներից հաղթելու լավ հնարավորություններ ունեն էկվադորցիները, որոնց շանսերը 3 անգամ բարձր են գնահատում մրցակցից։