Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Պետրոսյանը ԱՄՆ-ում պարգևատրվեց «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով

Հասարակություն
23

Հայ անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը շուրջ 20 տարի է, ինչ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Կ․Պետրոսյանը հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի։ Նա գրել է երաժշտություն նաև կինոյի և թատրոնի համար ։ 1976-80թ․եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը։ Կ․Պետրոսյանը հեղինակային համերգներ է ունեցել Երևանի Ա․ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիում և տուն-թանգարանում։ Կ․Պետրոսյանի «Հայաստան», երգը 1986թ․ճանաչվել է որպես տարվա լավագույն երգ և արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության հատուկ պարգևին։ 1976թ. մինչ օրս Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Այժմ նա նախագահ և գեղարվեստական ղեկավարն է Ռոդ Այլնդի հայկական փառատոն կազմակերպության և Պրովիդենսի սբ․Սահակ և սբ․Մեսրոպ եկեղեցու մշակույթի և երաժշտության գեղարվեստական տնօրենն է, հիմնադիրն է նաև Ռոդ Այլնդի և Բոստոնի հայկական երգչախմբերի։ 2013թ․ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով ։ 2014 թ. հունիսին Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Կոնստանտին Պետրոսյանը պարգևատրվեց «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով՝ ի գնահատանք հայ մշակույթի, երաժշտության ասպարեզում, ինչպես նաև Ամերիկայի Հայ համայնքի ազգային, եկեղեցական կյանքում երկար տարիների նվիրյալ ծառայությունների և վաստակի համար (ինչպես գրված է Վեհափառի Կոնդակում)։ Օրերս, բարձր պարգևը Կոնստանտին Պետրոսյանին հանձնեց ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Պրովիդենսի սբ․Սահակ-Մեսրոպ եկեղեցու 100 ամյակին նվիրված հանդիսավոր համերգի օրը ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի 1 3 4