Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ էր պետք փակել Գառնու տաճարը (տեսանյութ)

Հարցազրույց
OqaO4wChcnE

Պատմամշակութային արժեքը օգտագործել ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարագետ, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, անդրադառնալով երեկ Գառնիի տաճարում Կենտրոնական բանկի կազմակերպած երեկույթին։ Նա անգամ օրինակներ բերեց. «Եգիպտոսում Լյուքսոր քաղաքում, իրենց հայտնի տաճարներից մեկում կորպորատիվ միջոցառում էին անցկացնում։ Նույնը տեսել եմ Վիենայում, հայտնի պալատներից մեկում բացօթյա սրճարան էր, ես նստեցի, սուրճ խմեցի եւ գերագույն հաճույք ստացա՝ վայելելով տեսարանը»,- պատմեց նա։ Ըստ նրա այս հարցում ուղղակի օրենսդրական բաց կա. «Պետք հստակեցվի, այն ինչի համար է օգտագործվում եւ երբ։ Միջոցառումը պետք է անցկացվի այն ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկների անցուդարձ արդեն չկա»։ Անդրադառնալով Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը, որը, ի դեպ, առանց թույլտվության է արվում, պարոն Ազիզյանը ասաց. «Փաստն այն է, որ քանդում են։ «Ծածկած շուկայի» ժամանակ էլ թույլտվություն չունեին, բայց եղավ այն ինչ եղավ»։