Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ֆարմանյանը՝ Գառնու տաճարի կերուխումի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
garni

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ արտասահմանցի հյուրերի հետ չի կարողացել մտնել Գառնու տաճար։ Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները նրանց ասել են՝ չեք կարող մուտք գործել, որովհետեւ այն փակ է։ Պատգամավորը պարզել է, որ մասնավոր ինչ-որ կազմակերպություն վարձակալել է Գառնու հեթանոսական տաճարը եւ կազմակերպել է բանկետ։ Եվ ինչպես հայտարարվում էր, որեւէ բարձրաստիճան պատվիրակություն չի եղել՝ պարզել է Ֆարմանյանը։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջամտությամբ հյուրերը, որոնց թվում նաեւ՝ հայտնի ռեժիսոր Նիկա Բաբայանը, կարողացել են մուտք գործել տաճար։ Ի դեպ, Սամվել Ֆարմանյանի ելույթն ընդհատեց Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ դա կանոնակարգի խախտում է։