Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը ԿԲ-ն Գառնու տաճարում ֆուրշետ կկազմակերպի. News. am

Հասարակություն
ecaf55ea57339056372cfea26d64264a

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել: «Գառնիում էլ հունիսի 18-ին կենտրոնական բանկն է նմանատիպ միջոցառում կազմակերպում. հարավարեւելյան եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում համերգային միջոցառում է լինելու, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Ավելի քան 300 հյուր է լինելու, այդ պատճառով էլ ժամը 17:00-ից տաճարը փակ կլինի այցելուների համար»,- նշեց ՊՈԱԿ-ի ղեկավարը: Հարցին, թե ինչքան է կենտրոնական բանկը վճարել տաճարը փակելու համար՝ Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Ավելի քան 1 մլն դրամ, սա մաքսիմալն է»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում