Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Կրասնոարմեյսկ քաղաքում հայազգի քաղաքացիների նկատմամբ ջարդերի եւ անկարգությունների մասին ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը անհանգստացնում է հայկական դեսպանությանը: «Այդ իրադարձությունների շուրջ ավելորդ իրարանցման բորբոքումը համարում ենք անտեղի ու կոչ ենք անում մամուլի ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ զանազան աստառներ փնտրելուց»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ դեսպանության ներկայացուցիչները Ռուսաստանի հայերի միության ղեկավարության հետ եղել են դեպքի վայրում եւ ծանոթացել իրավիճակին:
«Մենք լիակատար վստահություն ենք հայտնում ՌԴ իրավասու մարմիններին եւ համոզված ենք, որ Կրասնոարմեյսկում կատարված հանցագործության փաստի հետաքննությունը կկատարվի օպերատիվ եւ մեղավորները արժանի պատիշ կկրեն»- ասվում է հայտարարության մեջ: