Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

32-րդ ավարտական հանդեսը Նյու Յորքում

Քաղաքականություն
91

Հունիսի 13-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանում տեղի ունեցավ 32-րդ ավարտական հանդեսը, որը սկսվեց դրոշակների մուտքով ։ ԱՄՆ-ի եւ ՀՀ օրհներգերից հետո հանդիսությունը բացեց վարժարանի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Զարմինե Պողոսյանը։ Հայտագրում տեղ էին գտել հայերեն երգեր եւ բանաստեղծություններ։Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց «Երդվում եմ քեզ, իմ երկիր» երգը, որի տեքստն ու երաժշտության հեղինակն է անվանի երգահան Ռոբերտ Ամիրխանյանը ( խմբավար Անահիտ Պողոսյան, դաշնակահար Ծ.Տատուրյան): Այս տարվա շրջանավարտներին շնորհավորեց նաեւ նույն վարժարանի 1984թ. շրջանավարտ Սերտա ՈՒրկանճյանը։ Գեղարվեստական հայտագրից հետո վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը, շրջանավարտներ Պիտր Հակոբյանին, Արեն Առաքելյանին, Նիգոլ Իսաղօլյանին, Ալիսա Մորճիկյանին եւ Մարգարիտ Սաքարին հանձնեց ավարտական վկայականներ՝ ցանկանալով նրանց բարի երթ եւ հաջողություններ։ Սրբոց Նահատակաց ամենօրյա տնօրենությանը, ուսուցչական եւ խնամակալ մարմիններին, ծնողներին եւ շրջանավարտներին ողջույնի խոսք էր հղել Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Աբրահամ Քհնյ.Մալխասյանը ։ Հանդիսության վերջում վարժարանի ուսուցչական կոլեկտիվին եւ շրջանավարտներին իր հայրական մաղթանքները հղեց ԱՄՆ – ի Արեւելյան թեմի Առաջնորդարանից Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը ։ ՌՈԲԵՐ Տ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի 1 2 3 7 5 8