Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի պաշտպանություն Շանթի՝ ակցիայի ժամանակ կրակել են ոստիկանի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant5

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ  Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր ավարտվեց դեռ չսկսված, քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նիստը նախագահող՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստն ընդմիջել եւ նշանակել հունիսի 25-ին։ Այդ օրվանից սկսած՝ դատական նիստերը կանցկացվեն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Ի դեպ, դատարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ ընկերների։Ակցիայի ժամանակ ինչ-որ երիտասարդ կրակել է ոստիկաններից մեկի վրա. վերջինիս ականջից արյուն էր հոսում։ Երիտասարդին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ոստիկանություն։ Շանթ Հարությունյանը եւ ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցույց տալու մեջ։ Շանթ Հարությունյանը, Արթուր Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սեւակ Մնացականյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը եւ Վարդան Վարդանյանն արդեն 8 ամիս է՝ գտնվում են անազատության մեջ։ Մանրամասները՝ ավելի ուշ։ shant shant2 shant3 shant6