Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները պառկել են ոստիկանական մեքենաների դիմաց. 2 հոգի բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
ակցիա

Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոերթ,որ կազմակերպել է «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը։ Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։ «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս պահին արգելափակել են Լենինգրադյան փողոցը։ Ակտիվիստներից ոմանք ոստիկանական մեքենաների դիմաց պառկած են։ Ոստիկանները բանակցություններ են վարում նրանց հետ։ «Ա1+»- ի հետ զրույցում ակտիվիստներից մեկը նշեց, որ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը. «ՈՒր գնացինք՝ ոստիկանությունն ասում է շինարարություն է ու չի թողնում մտնել փողոց»։ Ոստիկանությունը այս պահին վիճաբանության մեջ է վարորդների հետ, նրանցից երկուսին քիչ առաջ բռնի ուժով բերման ենթարկեցին։ Իրավիճակը լարված է։