Բանավեճ. «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում»

Հունիսի 10-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» թեմայով:

Բանախոսներն են ՝

Աղասի Ենոքյանը՝ Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն,

Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար,

Կիրո Մանոյան՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու,

Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ,

Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ քաղաքագետ,

Արամ Գ. Սարգսյան՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բավնավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: