Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը մատնել է հանրապետական իշխանության իրական նպատակը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mikoyan1

Վատ է, որ Միկոյանը ներքաշվել է ուրիշների հանցանքները արդարացնելու մեջ,-կարծում է Ազգային Միացյալ կուսակցության նախկին անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։ Ըստ նրա` Միկոյանի արձանը կանգնեցնելիս պետք է լսել ժողովրդի ձայնը. «Եթե հասարակության մեջ ավելի շատ է բացասական էմոցիաներ առաջացնում, կարծում եմ, որ այլ որոշում պետք է կայացնել»։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեռ չի լսել, ժողովրդի ձայնը ձրի չեն լսում, պատվեր է պետք. «Ինձ ո՞վ պետք է պատվիրի նման հարցում, դու պատվիրի, ես հարցումն անեմ»։ Բայց Միկոյանի արձանն, ըստ սոցիոլոգի, պետք է լինի Երեւանում։ Մարդ էր, որը խորհրդային ժողովրդի բարեկեցության հեղինակն է եւ կանխեց երրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ թե ինչ չարություններ է արել այդ մարդը, սոցիոլոգին այնքան էլ չի հուզում, կարեւորը՝ Երեւանը դեմք ունենա. «Եթե մենք դառնում ենք տուրիստական կենտրոն, լավ կլինի, որ էն մարդը, որը համաշխարհային պատերազմը կանխել ա, նրա բանը լինի, ասենք, սա էն մարդն ա, որ էն բանն արել ա՝ մոռանալով մնացածը»։ «Ո՞նց թե»,-զարմանում է Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Այդ մարդը Չարենց է ոչնչացրել, Թումանյանի որդիների գլուխն է կերել, Ղարաբաղն ու Նախիջեւանն է զիջել ադրբեջանցիներին, հանուն ինչի՞ եք ուզում նրա արձանը դնել Երեւանում. «Մուղդուսիին բերեք դրեք, Արիսին բերեք դրեք, բոլոր էդ դավաճաններին ու հրեշներին»։ Տիկին Բախշյանը ծիծաղում է Արդարադատության նախարարի այն մտքի վրա, թե պետք է հանգիստ թողնել պատմության սխալները։ «Գիտեք՝ ես սխալ եմ համարում տարիներ անց պատմական կերպարներին քննադատելը, մեր անցյալն արդեն իսկ պատմություն է, այնպես որ սխալ եմ համարում այն մարդկանց, որոնք պատմական կերպարներ են, դատել կամ քննարկել, ինչ-որ եզրակացություններ ձևավորել։ Դա պատմություն է. ես չեմ ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել»,-ասել էր  նա։ Ըստ ավագանու անդամի, նախարարը մատնել է հանրապետական իշխանության իրական նպատակը. «Ես հիմա եմ հասկանում՝ հոկտեմբերի 27-ը եղավ, որ այսօր Միկոյանի արձանը հանգիստ բերեն դնեն, այսինքն, վերադարձնում են այդ այլանդակ սիստեմը»։ Ավագանու մեկ այլ անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը զարմանում է՝ Միկոյանը մարդկանց գլուխը չուտեր, կամ Սիբիր չուղարկեր, իր գլուխը կուտեին կամ կքշեին Սիբիր, համակարգն էր այդպիսին։ Պարոն Իգիթյանը նկատում է՝ Միկոյանը Հայաստանը դարձրել է արդյունաբերական երրորդ երկիրը Խորհրդային Միությունում, նրա արձանը կանգնեցնում ենք, որովհետեւ 20-րդ դարի 5 հզոր քաղաքական գործիչներից էր. «Նրա կինը, որ մահացել էր, ինքը ընդեղ աշխարհն էր փրկում՝ չեկավ թաղմանը»։ Լեւոն Իգիթյանը մեկ վերապահում ունի՝ ինքը Երեւանում կկանգնեցներ ոչ թե Միկոյանի մահարձանի կրկնօրինակը, այլ իր ճարտարապետական լուծումները կառաջարկեր։ Ավագանու անդամը բոլորին առաջարկում է օգնել՝ մի արձանը փոխել մյուսով։