Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏՆԻ ՓԱԽՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Հասարակություն

Այսօր դատարանը լսեց ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով տուժող Աղասի Արշակյանին:

Պատգամավորը ահաբեկիչների ներս գալուց հետո այն տպավորությունն է ստացել, թե մորթ է սկսվել, հաշվեհարդար: Նրա գլխում միակ միտքն էր, թե ինչպես ճողոպրել դահլիճից:«Պո պլաստւնսկի», `սողալով մոտեցել է նստարանների հաջորդ շարքին, մի պատգամավորի վրայով նույնիսկ անցելու մոտեցել դահլիճի դռանը: Փորձել է ձախ ձեռքով հրել, դուռը չի բացվել: Այստեղ արդեն նրան հուսահատությունն է պատել.«Երեւի ահաբեկիչները բոլոր դռները փակել են, իզուր էլ տեղիցս դուրս եկա, այստեղ ամբողջովին երեւում եմ, այստեղ կսպանվեմ...»: Մի անգամ էլ աջ ձեռքով է փորձել դուռը բացել —օօօօ, բարեբախտաբար դուռը բացվել է: Արշակյանը դուրս է սողացել, հետո աստիճաններից գլորվել ցած` հաշվապահության կողմը: Սենյակներից մեկում ռադիոյով լսել է կրակոցները, պայթյունի ձայնը: Պատգամավորը հիշում է. «տպավորությունն այնպիսին էր, թե աջ ու ձախ, անհաշիվ կոտորում են»:

Նա զանգահարել է տուն, հանգստացրել տնեցիներին, որ ինքը դահլիճում չէ: Այնուհետեւ, գնահատելով իրադրությունը /«մտածեցինք, որ այստեղ ինչ-որ ներքին հաշիվներ են լուծում, մենք անելիք չունենք»/, պատգամավորը Համլետ Հարությունյանի հետ գնացել է վերջինիս տուն: Այնտեղ էլ զուր ժամանակ չեն վատնել.«Մի լավ խմեցինք, որ հեշտ տանենք կատարվածը»,- խոստովանեց Աղասի Արշակյանը:

Այսպիսի բաներ...