Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5000 թուրք ցույց է անում Հայոց ցեղասպանության Հուշահամալիրի մոտ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
210649

Հունիսի 1-ին կեսօրից հետո Նիդերլանդների Ալմերո քաղաքի նորակառույց  1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված Հուշահամալիրի մոտ  շուրջ 5000 թուրք հավաքվել էին  ի նշան բողոքի: Տեղի ոստիկանության տվյալներով թուրք ցուցարարների թիվը եղել է 3000: Ակցիային մասնակցելու համար, տասնյակ ավտոբուսներով ամբողջ երկրի տարածքից թուրքերը  ժամանել էին  Ալմերո քաղաք: Ակցիա նպատակներից է՝   ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, եւ  պնդել, որ ապրիլին բացված Հայոց ցեղասպանության   հուշահամալիրը իշխանությունները հեռացնեն: Ակցիայի մասնակիցները նաեւ ժխտում են, որ նախորդ դարասկզբին թուրքերը իրականացրել են ցեղասպանություն հայ ժողովրդի հանդեպ: Նիդերլանդների Ալմերո քաղաքում բնակվում է վեց հազար հայ:   Տեղի հայ համայնքը Ֆեյսբուքյան էջ է բացել եւ հորդորում են տարածել այն https://www.facebook.com/armeensegenocide Հայերը պնդում են, որ Հոլանդիայի իշխանությունները հետագայում թույլ չտան, արգելեն այսպիս ցույցերը: Տեսանյութ    http://www.rtvoost.nl/nieuws/default.aspx?nid=191024&cat=1#prettyPhoto[pp191024]/0/ http://www.rtvoost.nl/tv/uitzending.aspx?uid=327251