Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի փոխնախարարը տեղյակ չէ՝ ինչ ձեւակերպում է տրված Համալիրին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Մշակույթի նախարարությունը պետք է իր կարծր, սկզբունքային դիրքորոշումը արտահայտի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաբերյալ՝ որպես մշակութային օբյեկտ: Այսօր 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Մշակույթի փոխնախարարից պահանջեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը վստահեցրեց, որ աճուրդի պայմանագրում ոչ մի ծրագիր չի նախատեսվում, որ հուշարձան շենքի փոփոխություն տեղի կունենա. «Մեր գործառույթների մեջ մտնում է միայն պահպանումը, սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում էլ պարտավոր է ստանալ մեր համաձայնությունը»: Արամ Մանուկյանը նկատեց՝ խնդիրը հենց նա է, որ այդ մշակութային բառը հանված է պայմանագրում. «Իմ ասածն այն է, որ մշակութային տերմինը չհանվի»: Պարոն Պողոսյանը պատասխանեց, որ իրենք Կառավարության հաստատած փաստաթղթերով են առաջնորդվում, ու կա մշակութային հուշարձանների ցանկ. «Հիմա ես տեղյակ չեմ՝ ինչ ձեւակերպում է տրված այդ պայմանագրում, սակայն համալիրը համարվում է հուշարձան»: