Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիեւի նամակն իրավիճակ է փոխում. Ազատություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11111

Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ղազախստանի նախագահը այդ մասին հայտարարեց այսօր Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: Ընդ որում, Նազարբաևը ասաց նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Ադրբեջանը, ի դեպ, որևէ կապ չունի Եվրասիական միության հետ և երբեք չի ակնարկել, որ կուզենար անդամակցել այս միությանը: Հետաքրքիր է, որ Նազարբաևը փաստարկ ներկայացրեց Հայաստանի նախագահին՝ «դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»: Բացի այդ, նա հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: «Սա մենք դեռ քննարկելու ենք», - ասաց Նազարբաևը: Ավելին՝ այստեղ