Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու ազգային անվտանգության ծառայողները չեն տուգանվում (տեսանյութ)

Հասարակություն
417ef709b186609f74b843efcc19c6f4

Վարորդները շարունակում են դժգոհել արագաչափերի տուգանքների չափերից։ Իշխանություններին փորձում են հասկացնել, որ հանրությանը այսքան մեծ չափի տուգանքներով չպետք է խեղդել, եւ որ դա ուղղակի ռեկետի ձեւ է ու ոչ պետական, այլ մասնավոր ռեկետի ձեւ է. «Ինչ-որ մի «կամպանիա» հարստանում է,բայց ամբողջ ժողովուրդն ընկնում է ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ», «Մնացել ա շունչ քաշելուց տուգանք դնեն, որ չշնչենք ու վերջ»,- նշում են վարորդները։ «Ա1+»-ի ուղիղ եթերում քննարկվեց, թե ինչու են ծուղակներ պատրաստվում եւ արագաչափերը տեղադրում չերեւացող վայրերում, ովքեր չեն ստանում տուգանքների ծանուցումներ եւ ինչու ազգային անվտանգության ծառայողները չեն տուգանվում, ինչու են տուգանքերի ծանուցումները ուշացնում եւ այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արագաչափերին ու տեսախցիկներին։ Կինոռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Արշակ Զաքարյանը, խոսելով արագաչափերի մասին, ասաց. «Նորմալ երեւույթ է, որ կան արագաչափեր, բայց չէի պատկերացնի, որ դրանք արվում են գումար թալանելու նորից ամենատանջված խավի համար, ինչը նպաստելու է արտագաղթին եւ որ դրանք ոչ թե մարդկանց անվտանգությունն են ապահովում, այլ շորթելու միջոց է»։ Մանրամասները՝ տեսանյութում