Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողերը ստացել ենք, արդեն բաժանում ենք իրար մեջ»

Հասարակություն
3a173d06aa0a32dbf45946827676b650

«Փողերը ստացել ենք, արդեն բաժանում ենք իրար մեջ»,-Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքի վաճառքի մասին լուրը լսելով՝ կատակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Դավթյանը։ «Ուղղակի ծիծաղս է գալիս։ Նման խոսակցություն չկա եւ ընդհանրապես չի կարող լինել։ Երկրում ինչպիսի քաղաքականություն էլ լինի, ով էլ ղեկավարի, նման հարց չի կարող լինել»,-Սունդուկյանի անվան թատրոնի շենքի վաճառքի լուրը հերքելով՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Դավթյանը։ Նրա խոսքով՝ ավելին, թատրոնն այս տարի պետք է հիմնանորոգվի. «Թատրոնը ֆինանսական խնդիրներ չունի եւ շարունակում է աշխատել։ Այսօր էլ պրեմիերա ունենք»,-եզրափակեց գեղարվեստական ղեկավարը։ Հիշեցնենք՝ պարբերաբար մամուլում լուրեր են տարածվում, թե շենքը գնելու մտադրություն ունի իտալական մի կազմակերպություն։