Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՍՏ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՏԱՐԲԵՐ ԷՐ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Հասարակություն

Մինչեւ հոկտեմբերի 27-ը ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը սեփական նախաձեռնությամբ ուժեղացրել էր վարչապետ Վազգեն Սարգսյանի պաշտպանությունը:

Այսօր փաստաբան Աշոտ Սարգսյանին հետաքրքրեց, արդյո՞ք նա ինչ-որ ահազանգ էր ստացել:
Սուրեն Աբրահամյանը հիշեցրեց վարչապետ նշանակվելուց հետո Վազգեն Սարգսյանի առաջին երկու այցելությունները:
Նախ վարչապետը եղավ Կոնդում, որի բնակչությունը տարիներով սպասում է բնակպայմանների բարելավման, դրանից հետո` այսպես կոչված «քրջի բազարում»: Այս այցելությունների ընթացքում ՆԳ նախարաը հասկացել է, որ «վարչապետը շատ անտարբեր է իր պաշտպանության հանդեպ, որ ամեն ծակուծուկ մտնում է, որ նորմալ մարդկանց կողքին կան նաեւ աննորմալներ, հոգեկան հիվանդներ ու տականքներ»:
Սուրեն Աբրահամյանը նկատել է նաեւ, որ Վազգեն Սարգսյանի թիկնապահները պրոֆեսիոնալներ չեն, ավելի շատ «բերանները բաց Վազգենին են լսում, ոչ թե պաշտպանում»:
Այդ իսկ պատճառով նախարարը որոշել է ուժեղացնել վարչապետի պաշտպանությունը: