Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ձեր հարցն իրավաբանին (տեսանյութ)

Ինչպես կողմնորոշվել իրավունքի բարդ համակարգում: Ինչպես պաշտպանել իրավունքդ , երբ թվում է՝ քո եւ դիմացինիդ իրավունքի սահմանները հատվել են։ Շատ հաճախ մենք հայտնվում ենք անսպասելի եւ տհաճ իրավիճակներում՝ սոսկ օրենքի չիմացության պատճառով։ Ի՞նչ անել։ «Ա1+» հեռուստաընկերությունն սկսում է նոր հաղորդաշար՝ «Իրավաբանի ժամ», որի ընթացքում դուք կստանանք անվճար խորհրդատվություն ցանկացած իրավական հարցով։ Իսկ Ձեր հարցերին ուղիղ եթերում կպատասխանի եւ խորհրդատվությամբ կօգնի «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ Լեւոն Բաղդասարյանը։ Հաղորդումը եթերում կլինի ամեն երկուշաբթի, ժամը 16-ին։ Ձեր հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ ուղիղ եթերում 568080 հեռախոսահամարով։ Լինենք տեղեկացված՝ պաշտպանելու համար մեր իրավունքը։