A
A
Գումարտակի հրամանատարը զոհվել է հակառակորդի գնդակից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է գումարտակի հրամանատարը: «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհրապարակեց՝ խոստանալով քիչ ավելի ուշ մեկնաբանել: Այսօր առավոտյան նույն մարտական հենակետում հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանը: